Տնտեսագիտական համալսարանը հայտարարում է դասախոսների մրցույթ

03.06.2019 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլեւ պրակտիկ ոլորտում, պետական համակարգում:

«Զարգացման նոր շրջանում գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները եւ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը»»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է «գերիրական եւ գերարդար»:

«Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը եւ կրթության միջոցով տարածումը մեր գոյատեւման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում եւ սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ եւ գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարեւորագույն, համար մեկ խնդիրն է»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:


Մրցույթը բաց է Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու ցանկություն ունեցող բոլոր մասնագետների համար:

Մրցույթի մանրամասները հասանելի են այս հղումով:

Դիմումներն ընդունվում են մինչեւ հունիսի 20-ը ներառյալ:

Տնտեսագիտական համալսարանում հիշեցրել են, որ բուհում ժամավճարային կարգով դասավանդման վարձավճարն ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով 9000 դրամ մեկ մուտքի համար:
Դիտում՝ 4007
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai