Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլեւ պրակտիկ ոլորտում, պետական համակարգում: «Զարգացման նոր շրջանում գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները եւ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը»»,- ասված է հաղորդագրությունում:ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է «գերիրական եւ գերարդար»: «Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը եւ կրթության միջոցով տարածումը մեր գոյատեւման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում եւ սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ եւ գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարեւորագույն, համար մեկ խնդիրն է»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: 02.04.2019 | 16:56 Ռուբեն Հայրապետյան. Մեր կարճաժամկետ արդյունքը ՀՊՏՀ հեղինակության փոփոխությունն է Մրցույթը բաց է Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու ցանկություն ունեցող բոլոր մասնագետների համար: Մրցույթի մանրամասները հասանելի են այս հղումով:Դիմումներն ընդունվում են մինչեւ հունիսի 20-ը ներառյալ:Տնտեսագիտական համալսարանում հիշեցրել են, որ բուհում ժամավճարային կարգով դասավանդման վարձավճարն ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով 9000 դրամ մեկ մուտքի համար: Tweet Դիտում՝ 4164