Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.75%

04.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր կայացած նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 5.75%:

2007թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.8%` 1.3 տոկոսային կետով գերազանցելով նպատակային 4±1.5% թիրախի վերին սահմանը:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ չորրորդ եռամսյակում մասնավոր ծախսումների աճի տեմպերի արագացումը, արտաքին շոկերի ազդեցությամբ ձևավորված բարձր գնաճային միջավայրի պայմաններում, շարունակում է պահպանել գնաճային ճնշումներ:

“ԿԲ խորհուրդը հաստատեց, որ հետևողական է լինելու և’ արտաքին գնաճային շոկերի երկրորդային ազդեցությունները, և’ ամբողջական պահանջարկի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումները չեզոքացնելու ու գնաճային սպասումները մեղմելու ուղղությամբ”, - ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW