2019թ. հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 7% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը 2019թ. հունվար-մարտին կազմել էր 6,5%: Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2019թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 9,8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 17%-ով:Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հունվար-ապրիլին աճել է 1,7%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,4%-ով: 2019թ. հունվար-ապրիլին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 6,2%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-ապրիլին նվազել է 4,2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 8,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 1,9%-ով: Tweet Դիտում՝ 2061