Տնտեսական ակտիվության տեմպը մնացել է անփոփոխ

25.04.2019 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2019թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,5% տնտեսական ակտիվություն:

Տնտեսական ակտիվության նույն ցուցանիշը գրանցվել էր նաեւ 2019թ. հունվար-փետրվարին:

Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2019թ. հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2%-ով, գյուղատնտեսության ծավալը՝ կրճատվել 0,2%-ով, իսկ շինարարության ծավալ՝ ավելացել 10,8%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 10,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 17,3%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հունվար-մարտին աճել է 1,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝  0,3%-ով: 2019թ. հունվար-մարտին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4,3%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մարտին նվազել է 5%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 8,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 3,1%-ով:
Դիտում՝ 2778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW