Տնտեսական ակտիվությունը շարունակում է արագանալ

25.03.2019 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՎԾ #տնտեսական ակտիվություն
2019թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,5% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվարին ցուցանիշը կազմել էր 6,1%:

Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2019թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1,9%-ով, իսկ շինարարության ծավալ՝ 21,6%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 13,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 17,5%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հունվար-փետրվարին աճել է 1,3%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝  նվազել 1%-ով: 2019թ. հունվար-փետրվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4,9%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին նվազել է 7,7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 11,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 5,6%-ով:
Դիտում՝ 1933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW