Տնտեսական ակտիվությունը տարեսկզբին փոքր-ինչ արագացել է
25.02.2019 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ businessworld.in

Համեմատության համար նշենք, որ անցած տարվա հունվար-դեկտեմբերին ցուցանիշը կազմել էր 5,8%:
Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2019թ. հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,4%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 22,1%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամսվա տվյալներով ավելացել է 19,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 15,6%-ով:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հունվարին աճել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ նվազել 2,6%-ով: 2019թ. հունվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4,1%-ի չափով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվարին նվազել է 7,6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 15,8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 3,3%-ով:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: