Ամերիաբանկը գործարկում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
23.05.2019 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Բանկում նշել են, որ արշավի շրջանակում մայիսի 23-ից կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է livearmenian@ameriabank.am հասցեին ուղարկել նամակ-առաջարկ մինչեւ հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն եւ բանկի կողմից նախնական ֆիլտրում անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայքում՝ հանրային քվեարկության:
Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ հաղթողների անունները կհրապարակվեն մինչեւ հուլիսի 22-ն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:
Բանկում հիշեցրել են «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը։
Արշավի շրջանակում Ամերիաբանկում դրամով ավանդ ներդնելիս բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր եւ, բացի այդ, հնարավորություն կունենան.
- անվճար բացել մեկական հաշիվ դրամով եւ արտարժույթով,
- անվճար ստանալ Օնլայն/Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ),
- անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:
«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի եւ ժամկետի.
- Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200 000 դրամ
- Ավանդի նվազագույն ժամկետը՝ 91 օր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: