1-ին եռամսյակում բանկերը 25%-ով ավելացրել են հարկերը

20.05.2019 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2019թ. հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 11,9 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,5 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 25,3%-ով):

2019թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 1 570,5 մլն դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 2,5%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 19-րդից դարձել է 14-րդը:


1 356,8 մլն դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 3,1 անգամ, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 69-րդ տեղից բարձրացել է 18-րդ տեղը:

Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 1 264,6 մլն դրամ (22-րդ տեղ, աճ՝ 26,85%), Արդշինբանկը՝ 1 120,7 մլն դրամ հարկերի ծավալով (30-րդ տեղ, անկում` 0,8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը՝ 2019թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 905,5 մլն դրամ հարկ (37-րդ հորիզոնական, աճ՝ 28,8%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Կոնվերս Բանկը՝ 783,1 մլն դրամ (45-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 706,1 մլն դրամ (51-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 684,8 մլն դրամ (53-րդ տեղ),
- Արարատբանկը՝ 615,7 մլն դրամ (64-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 604,56 մլն դրամ (67-րդ տեղ),
- ԱյԴի Բանկը՝ 551,7 մլն դրամ (72-րդ տեղ),
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 482,5 մլն դրամ (84-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 456,7 մլն դրամ (88-րդ տեղ),
- Էվոկաբանկը՝ 403,6 մլն դրամ (96-րդ տեղ),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 172,9 մլն դրամ (230-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 151,7 մլն դրամ (258-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 50,8 մլն դրամ (734-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2019թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 212,3 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 18,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Դիտում՝ 2082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW