2018-ին հայաստանյան բանկերը 20%-ով ավելացրել են հարկերը

19.02.2019 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 48,6 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40,4 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 20,3%-ով):

2018թ. տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 6 116,6 մլն դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 52,3%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 32-րդից դարձել է 22-րդը:

6 020,7 մլն դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 43,9%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 30-րդ տեղից բարձրացել է 24-րդ տեղը:


Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 4 853,5 մլն դրամ (31-րդ տեղ, աճ՝ 59,5%), ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 4 101,6 մլն դրամ հարկերի ծավալով (38-րդ տեղ, անկում` 2,4%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը ՝ 2018թ. պետբյուջե վճարելով 4 625,3 մլն դրամ հարկ (36-րդ հորիզոնական, անկում՝ 2,3%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Հայբիզնեսբանկը՝ 4 092,6 մլն դրամ (39-րդ տեղ),
- Կոնվերս Բանկը՝ 3 548,4 մլն դրամ (48-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 2 584 մլն դրամ (66-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 2 281,5 մլն դրամ (74-րդ տեղ),
- Արարատբանկը՝ 2 145,8 մլն դրամ (81-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 2 114,2 մլն դրամ (83-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1 832,9 մլն դրամ (98-րդ տեղ),
- ԱյԴի Բանկը (նախկին Անելիք Բանկ)՝ 1 537,6 մլն դրամ (107-րդ տեղ),
- Էվոկաբանկը՝ 1 159,6 մլն դրամ (142-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 867,5 մլն դրամ (192-րդ տեղ),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 534,4 մլն դրամ (297-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 219,6 մլն դրամ (664-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 926,8 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 14.8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Դիտում՝ 2411
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW