Հայաստանյան բանկերը 3-րդ եռամսյակում ավելացրել են հարկերը
05.11.2018 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ usnews.com

Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 4 981,6 մլն դրամի հարկ:
Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 48,6%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 24-րդից դարձել է 19-րդը:
4 953,6 մլն դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 53%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 26-րդ տեղից բարձրացել է 20-րդ տեղը:
Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 3 872,8 մլն դրամ (30-րդ տեղ, աճ՝ 55,6%), Արդշինբանկը՝ 3 495,2 մլն դրամ հարկերի ծավալով (34-րդ տեղ, անկում` 12,4%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2018թ. երրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3 427,5 մլն դրամ հարկ (35-րդ հորիզոնական, աճ՝ 3,9%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
- Հայբիզնեսբանկը՝ 3 151 մլն դրամ (39-րդ տեղ),
- Կոնվերս Բանկը՝ 2 833,6 մլն դրամ (44-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 1 988,2 մլն դրամ (60-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 1 742,5 մլն դրամ (69-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 1 667,9 մլն դրամ (73-րդ տեղ),
- Արարատբանկը՝ 1 570, 2 մլն դրամ (76-րդ տեղ),
- ԱյԴի Բանկը (նախկին Անելիք Բանկ)՝ 1 464,6 մլն դրամ (84-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1 372 մլն դրամ (92-րդ տեղ),
- Էվոկաբանկը՝ 898,1 մլն դրամ (138-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 721,7 մլն դրամ (163-րդ տեղ),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 356,7 մլն դրամ (314-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 169,8 մլն դրամ (598-րդ տեղ):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 672,1 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 16,1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: