Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2018թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 27,6 մլրդ դրամի հարկ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 27,5%-ով:Հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 3,75 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 62,2%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 22-րդից դարձել է 19-րդը:3,6 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 55,9%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 23-րդ տեղից բարձրացել է 22-րդ տեղը:Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 2,9 մլրդ դրամ (27-րդ տեղ, աճ՝ 80,5%), Արդշինբանկը՝ 2,55 մլրդ դրամ հարկերի ծավալով (31-րդ տեղ, անկում` 6,9%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2018թ. առաջին կիսամյակում պետբյուջե վճարելով 2,4 մլրդ դրամ հարկ (33-րդ հորիզոնական, աճ՝ 8,1%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.- Հայբիզնեսբանկը՝ 2,2 մլրդ դրամ (36-րդ տեղ),- Կոնվերս Բանկը՝ 2 մլրդ դրամ (37-րդ տեղ),- Հայէկոնոմբանկը՝ 1,4 մլրդ դրամ (50-րդ տեղ),- Արմսվիսբանկը՝ 1,14 մլրդ դրամ (65-րդ տեղ),- Յունիբանկը՝ 1,12 մլրդ դրամ (68-րդ տեղ),- Արարատբանկը՝ 1,1 մլրդ դրամ (71-րդ տեղ),- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 971,6 մլն դրամ (83-րդ տեղ),- ԱյԴի Բանկը (նախկին Անելիք Բանկ)՝ շուրջ 941 մլն դրամ (87-րդ տեղ),- Էվոկաբանկը՝ շուրջ 611 մլն դրամ (136-րդ տեղ),- Մելլաթ Բանկը՝ 513,6 մլն դրամ (152-րդ տեղ),- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 225,6 մլն դրամ (306-րդ տեղ),- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 105,9 մլն դրամ (619-րդ տեղ):Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2018թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 446,6 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 18%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Tweet Դիտում՝ 1687