IDBank-ը նոր քարտ է թողարկել Idram-ի հետ համագործակցության շրջանակում

17.05.2019 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram #Rocket
IDBank-ը Idram-ի հետ համագործակցության շրջանակում նոր քարտ է թողարկել՝ Idram Rocket Visa:

«Rocket քարտը բոլորովին անվճար հնարավոր է պատվիրել առցանց IDBank-ի նոր Online Banking համակարգից (IDBanking.am), Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաեւ IDBank-ի մասնաճյուղերից։ Քարտը, ցանկության դեպքում, կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանի խոսքով՝ բանկը հաճախորդների համար ստեղծել է հնարավորինս հարմար եւ շահավետ գործիք։

«Rocket քարտը առաջին հերթին հարմար եւ ամենօրյա օգտագործման գործիք է, որը հնարավորություն է տալիս քարտապանին օգտվել ներկայիս տեխնոլոգիական հնարավորություններից։ Քարտը կարող է ակնթարթորեն համալրվել Idram դրամապանակի հաշվից, IDBank-ի հաշիվներից, Idram դրամապանակին կցված ցանկացած քարտից, երկու ընկերությունների տերմինալներից եւ բանկի մասնաճյուղերից՝ առանց որեւէ միջնորդավճարի։ Քարտն ակտիվացնելուց հետո դրա մնացորդն արտացոլվում է Idram հավելվածում, եւ դրամապանակով ցանկացած վճարում կատարելիս քարտը հնարավոր է ընտրել որպես վճարման միջոց։ Հաճախորդը իր ազատ գումարները կարող է փոխանցել Rocket-ի վրա եւ դրական մնացորդի վրա ստանալ տարեկան 4,5% տոկոսագումար։

Բացի այդ, Rocket-ով ցանկացած անկանխիկ գնման դեպքում հաճախորդը ստանում է cashback, քարտը նաեւ անհպում վճարման հնարավորություն ունի։ Ավելին, այն հաճախորդները, ում վարկարժանության գնահատականը թույլ կտա, հնարավորություն կունենան Rocket քարտով ստանալ վարկային գիծ՝ բանկի կողմից հաստատված սահմանաչափով։ Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ չէ այցելել բանկ։ Պետք է ուղղակի քարտի առցանց պատվիրման ժամանակ հաստատել վարկային գիծ ստանալու ցանկությունը»,- ասել է Վարդան Գեւորգյանը եւ ավելացրել, որ քարտի ընձեռած հնարավորությունները գնալով ընդլայնվելու են՝ էլ ավելի հարմարավետ եւ գրավիչ դարձնելով դրա կիրառումը։

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 24378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW