Հարկային եկամուտների աճի պարադոքսը

17.05.2019 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է, թե որքանով է տնտեսական աճը նպաստել հարկային եկամուտների փոփոխությանը:

«Հարկային բոյանսի վերաբերյալ (tax buoyancy), մեր հաշվարկների համաձայն, առաջին եռամսյակում հարկային եկամուտների 24,3% արձանագրված աճի դեպքում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմի 30-40%, մինչդեռ, հաշվի առնելով ծառայությունների եւ առեւտրի, շինարարության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի առկա ցուցանիշները, 2019-ի առաջին եռամսյակում կանխատեսվում է իրական ՀՆԱ-ի աճի տեմպի առավելագույնը 15-20% աճ, ուստի ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ»,- նշել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:


Հարկային բոյանսն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի 1% աճը, քանի տոկոսով է ավելացնում իրական (ՍԳԻ-ով ճշգրտված) հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը): 2017-2018-ին իրական ՀՆԱ-ի 1% աճը չի նպաստել առնվազն նույն մեծությամբ հավաքագրվող իրական հարկային եկամուտների (ներառյալ տուրքերին) աճին:



«Դիտարկենք հարկատեսակները առանձին. ԱԱՀ-ի եւ եկամտային հարկի գծով արձանագրվել է նմանատիպ պատկեր, մինչդեռ հակառակ միտում է գրանցվել շահութահարկի եւ ակցիզային հարկի կտրվածքով: Եկամտային հարկի գծով հավաքագրվող գումարների աճը պայմանավորված է գրանցված աշխատողների քանակի եւ աշխատավարձերի մեծությամբ: Տվյալները փաստում են, որ ՀՀ-ում տնտեսական աճը 2017-2018-ին՝ հանգեցնելով գրանցված աշխատողների քանակի աճին, ինչպես նաեւ աշխատավարձերի որոշակի բարձրացմանը, այնուամենայնիվ չի նպաստել եկամտային հարկի առնվազն նույն մեծության աճին»,- նշված է հետազոտությունում:


Հարկային բոյանսի գործակիցը շահութահարկի գծով 2017-ին եղել է բացասական, իսկ 2018-ի ցուցանիշը մատնանշում է այն մասին, որ ավելի բարձր տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր հարկային եկամուտների աճ կարող են հանգեցրել է ակցիզային հարկով հարկվող ապրանքների նկատմամբ պահանջարկի ոչ էական կրճատման, որի հետեւանքով հավաքագրվող ակցիզային հարկի աճ է արձանագրել: Կարճաժամկետ հատվածում կանխատեսվող ՀՆԱ-ի 5-7% տնտեսական աճի պարագայում հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի աճին) ավելի մեծ չափով աճին հիմնականում նպաստելու են շահութահարկը եւ ակցիզային հարկը:

«Տվյալները փաստում են, որ 2019-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել ոչ թե բարձր տնտեսական աճի տեմպերով, այլ 2018-ի երկրորդ կեսին տեղի ունեցած գրանցված աշխատողների աճով: Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի աճը պայմանավորված է նոր սերնդի ՀԴՄ-ներով եւ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ: Շահութահարկի աճը հիմնականում պայմանավորված է միայն մի քանի ոլորտների կտրուկ աճ գրանցած արդյունքներով:



Համահարթ եկամտային հարկի դրույքաչափի պարագայում 2020-ին բավականին բարդ կլինի կրկնել այսպիսի արդյունք, եթե այլ եւ անուղղակի հարկատեսակների աճ չգրանցվի: Այս պարագայում առաջնայինը պետք է դառնա բարձր տնտեսական աճի տեմպեր ապահովելը, որն էլ իր հերթին հավաքագրվող հարկերի ավելի բարձր մակարդակ կապահովի: Հետեւաբար, 5% տնտեսական աճի պարագայում բյուջեի մուտքերի գերակատարման այսպիսի ցուցանիշը չի կարող լինել շարունակական: Այս պարագայում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ»,- եզրահանգել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:
Դիտում՝ 3486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW