Արմեն Սարգսյանն ու Քրիստին Լագարդը քննարկել են գործակցության ընդլայնումը

16.05.2019 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Քրիստին Լագարդ #ԱՄՀ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդլայննելու հնարավորությունների շուրջ եւ ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։

Նշելով, որ Հայաստանն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ Արմեն Սարգսյանը խոսել է մեր երկիրը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի եւ այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլեւ՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։
Դիտում՝ 1529

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW