«Ինդուստրիալ նոր գործիքները կտրուկ կփոխեն մեր մոտեցումը բիզնեսի նկատմամբ»

16.05.2019 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Նուր-Սուլթան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Նուր-Սուլթանում ելույթ ունենալով տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը, ասել է, որ «ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից»:

«Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչեւ ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը:  

Նախագահի խոսքով՝ փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, որն ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները:

«Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկատմամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:

Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների եւ որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:

Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- հավելել է Արմեն Սարգսյանը: 
Դիտում՝ 1666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW