Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Ամենաակտիվ թողարկող բանկը ՀՀ-ում» մրցանակին
13.05.2019 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

Արմսվիսբանկում նշել են, որ այս մրցանակը վկայում է ՎԶԵԲ-ի հետ բանկի Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած արդյունավետ ու տարեցտարի զարգացող գործունեության մասին:
Ներկայում բանկն ունի ՎԶԵԲ-ի կողմից հաստատված $15 մլն Առեւտրի ֆինանսավորման սահմանաչափ: Ավելին, 2014-ի հուլիսին ՎԶԵԲ-ն Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում բանկին շնորհել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:
«Հարկ է նշել, որ մինչ «Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում 2018» մրցանակի ստացումը՝ բանկը 2019-ին ՎԶԵԲ-ի հետ բազմակողմանի եւ արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել է եւս 2 մրցանակ, մասնավորապես.
- վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելու արդյունքում բանկն արժանացել է մրցանակի՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում, սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,
- բանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2018-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում 6,6 մլրդ դրամի ($13,5 մլն) ռեպո գործարքների իրականացման համար:
Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռեւս 2010-ից: Համագործակցությունն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առեւտրի ֆինանսավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված եւ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: