Հայաստանի բարիքները՝ Expo Beijing-ում

13.05.2019 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Expo Beijing #Զբոսաշրջության կոմիտե
Ապրիլի 29-ին Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը, որում Հայաստանը ներկայանում է «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։

Հայաստանի տաղավարը նախագծվել եւ ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։

Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ եւ խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ եւ ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։

Ներկայացված են նաեւ Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը եւ մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ եւ մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ եւ պարագաներ, հայկական գրեր եւ հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները եւ գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։

Հայկական տաղավարի ղեկավար Կարեն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։

Ցուցահանդեսին մասնակցում է 97 երկիր եւ միջազգային ասոցիացիա։

Expo Beijing-ը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 7-ը։
Դիտում՝ 1494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW