Ամունդիի նպատակն է ՀՀ-ում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող

06.05.2019 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ #Ժան Մազեջյան
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն ամեն ամիս սոցիալական վճար են կատարում, եւ չափազանց կարեւոր է իմանալ, թե ում եք վստահում Ձեր գումարն ու ինչպես է այն կառավարվում:

Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգն ունի երկու կառավարիչ, որոնցից մեկն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի մասնակցությամբ հիմնադրված եւ կառավարվող Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն է:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնել են ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթ ընկերությունը՝ 51% եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթի գլխավոր բաժնետերը Կրեդիտ Ագրիկոլ խումբն է՝ 69,9% մասնակցությամբ: Մյուս հիմնադիրը` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, 1996-ին հիմնվել է Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում: 2006-ի սեպտեմբերին ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը, իրականացնելով ֆինանսական ներդրում բանկի կապիտալում, դարձել է բանկի բաժնետերերից մեկը:

Ամունդի Ասեթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալն ավելի քան 1 տրլն 400 մլրդ եվրո է: Ընկերությունը ներկայացված է 37 երկրներում: Ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 4500-ը, հաճախորդները՝ 100 միլիոնից ավելի են: Ամունդին Եվրոպայի ամենամեծ ակտիվների կառավարիչն է` իր կառավարման տակ ունեցած ակտիվների մեծությամբ եւ աշխարհում ունեցած ծանրակշիռ դիրքով: Ընկերությունն ակտիվների կառավարման ոլորտում համաշխարհային աղյուսակի գլխավոր 10-յակում է:

«Ընկերության նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող եւ լինել առաջատար՝ առաջարկվող ծառայությունների որակով եւ թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ, կայուն զարգացման եւ սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, հաճախորդների հետ հարաբերությունների որակով: Սա ընկերության գլխավոր առավելությունն է, որն արտացոլված է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի կարգախոսում. Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Ձեր փորձառու գործընկերն է»,- ասված է հաղորդագրությունում:

«Կորպորատիվ մշակույթի եւ արագ զարգանալու կարողության շնորհիվ, ակտիվների կառավարման ոլորտում Ամունդին արձանագրել է նշանակալի աճ եւ արդյունքներ: Մենք միշտ առաջնորդվում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, մեծ ուշադրություն ենք դարձնում հասարակության առջեւ մեր ստանձնած սոցիալական պարտավորություններին եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Որպես գլոբալ խաղացող՝ Ամունդին բացառիկ դիրքում է, կարող է ամբողջ աշխարհում իր հաճախորդներին առաջարկել պրոդուկտների մեծ տեսականի եւ բազմազան լուծումներ։ Ամունդիի ամբողջ էքսպերտիզան, լայն դիվերսիֆիկացիան, ներդրումային լուծումների բազմազան ընտրությունը եւ ռազմավարությունը թույլ են տալիս արդարացնել մեր բոլոր հաճախորդների սպասելիքները: Ամբողջ աշխարհում մենք մոտ ենք մեր հաճախորդներին, փաստ, որն ավելի է ամրապնդում հաճախորդների վստահությունը»,- ասել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի տնօրեն Ժան Մազեջյանը։

Դիտում՝ 2272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW