Հայաստանը գործնական ծրագրեր է ակնկալում Ֆրաունհոֆեր ինստիտուտից

03.05.2019 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրաունհոֆեր ինստիտուտ #Արմեն Սարգսյան
Գերմանական Ֆրաունհոֆեր արտադրական համակարգերի եւ նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտը (Fraunhofer IPK) մեծ ներուժ է տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար։

Այս մասին ինստիտուտի նախագահության անդամ Յենս Գյունթեր Նոյգեբաուերն ասել է Երեւանում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։

Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ հնարավոր է ծրագրեր իրականացնել այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը եւ այլն:

«Հուսով եմ, որ Հայաստանում ձեր բոլոր հանդիպումները կեզրափակվեն գործնական քայլերով ու նախագծերով, որոնք կարող ենք իրականացնել միասին»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Ֆրաունհոֆեր ինստիտուտը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում, ունի յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ եւ գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում:

Այն համագործակցում է Մատենադարանի հետ՝ հնագույն եւ միջնադարյան ձեռագրերի թվայնացման եւ վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։

Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում։
Դիտում՝ 1293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW