Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Բանկում նշել են, որ նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Բանկն անընդհատ զարգացնում եւ արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաեւ կարեւոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ: Քաղաքի այս հատվածում նույնպես մենք մեծ թվով հաճախորդներ ունենք եւ «Էրեբունի» մասնաճյուղի միջոցով ավելի մոտ կգտնվենք մեր գործընկերներին»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Բացման կապակցությամբ «Էրեբունի» մասնաճյուղում մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետեւյալ ծառայությունների համար. - Visa Classic եւ American Express Blue քարտերը բանկը կտրամադրի եւ կսպասարկի առանց առաջին տարվա քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի,- «Ավանդ երեխաների համար» ավանդատեսակի պայմանագիր կնքած առաջին 50 ֆիզիկական անձանց համար բանկը յուրաքանչյուր ավանդատուի ավանդային հաշվին կփոխանցի 10 000 դրամ: Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ եւ գազի սպասարկում, ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: Tweet Դիտում՝ 4668