Քայլեր՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը

25.04.2019 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#կառավարության նիստ
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019-ի միջոցառումների ծրագրին:
 
Ծրագրի արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  

«Ակնկալվում է առաջին հերթին թեթեւացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական եւ ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Իրականացվելիք միջոցառումների արդյունքում կնվազի պետական եւ համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը տեղեկատվություն ներկայացնել գործարար միջավայրի բարելավման 2019-ի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն  էլ իր հերթին պետք է ամփոփի ներկայացված տեղեկատվությունը եւ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնի կառավարության աշխատակազմին:
Դիտում՝ 1426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW