Ապրիլի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի «Skyservice 2019» 4-րդ միջազգային ֆորումը, որում Յունիբանկը կներկայացնի Private Banking ուղղությունը: «Յունիբանկ Privé-ն VIP հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում եւ ֆինանսական պլանավորում: Բանկի մասնագետները լիակատար աջակցություն կցուցաբերեն ոչ միայն ֆինանսական հարցերում, այլեւ կմատուցեն Lifestyle Management ծառայությունը: Յունիբանկն ակտիվ զարգացնում է Private Banking ուղղությունը եւ ավելացնում է հաճախորդների թիվն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում եւ Եվրոպայում: VIP հաճախորդների հետ աշխատում է անհատական մենեջեր, որը կօգնի ձեւավորել ավանդներից, պարտատոմսերից եւ բաժնետոմսերից բաղկացած ներդրումային պորտֆել: Մինչեւ 2019թ. մայիսի 1-ը սպասարկման համար Յունիբանկ Privé-ն ընտրած՝ ֆորումի մասնակից հաճախորդներին բանկն առաջարկում է նվեր՝ պրեմիում դասի բազմարժութային քարտեր շուրջօրյա սպասարկմամբ, ապահովագրությամբ, կոնսյերժ եւ Lounge key ծառայություններով»,- ասված է հաղորդագրությունում: «Յունիբանկ Privé-ն առաջարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում: Մեր հաճախորդների համար մենք ստեղծել ենք նաեւ Privé փակ ակումբ, որի անդամներին առաջարկում ենք սպասարկման արտոնյալ պայմաններ»,- նշել է Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը: 2019-ի առաջին եռամսյակում Յունիբանկ Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ: «Յունիբանկ Privé-ի ծառայությունների որակը բարձր է գնահատել եւ հաճախորդների, եւ մասնագետների կողմից: 2018-ին Յունիբանկ Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards մրցանակի՝ ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 6994