Դանիացի միլիարդատիրոջ երեք երեխաները Շրի Լանկայի զոհերի թվում են

22.04.2019 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդերս Հոլչ Պովլսեն #Asos #Շրի Լանկա
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թվում են նաեւ հագուստի եւ կոսմետիկայի բրիտանական Asos օնլայն խանութի եւ հագուստի խանութների Bestseller ցանցի սեփականատիրոջ՝ Անդերս Հոլչ Պովլսենի չորս երեխաներից երեքը։

Այս մասին BBC-ին հայտնել է ընտանիքի ներկայացուցիչը:

Զոհերի անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ դանիացի միլիարդատիրոջ ընտանիքը Շրի Լանկայում էր՝ նշելու Սուրբ Հարության տոնը։

Անդերս Հոլչ Պովլսենը 46 տարեկան է:

Forbes-ը նրա կարողությունը գնահատում է $7,9 մլրդ. աշխարհում ամենահարուստ մարդկանց վարկանիշում նա զբաղեցնում է 252-րդ տեղը:

Սուրբ Զատկի օրը Շրի Լանկայի եկեղեցիներում եւ հյուրանոցներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 290 մարդ, այդ թվում՝ 36 օտարերկրացի:
Դիտում՝ 2559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW