Ավարտվել են «Էնկուենտրոս» խմբի երեւանյան համերգները, որոնք կազմակերպվել են արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» կողմից:Ապրիլի 12-ին եւ 18-ին կայացած համերգների շրջանակում արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի խումբը հայ հանդիսատեսին է ներկայացրել 20 եւ 21-րդ դարերի հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Աստոր Պիացոլլայի եւ Անիբալ Տրոյլոյի ստեղծագործություններ, երգեր եւ պարային կատարումներ:«Մենք միշտ սիրով ենք այցելում Հայաստան եւ ամեն անգամ հանդիսատեսի առջեւ ներկայանում նոր, թարմ ծրագրով: Այս այցելությունը եւս բացառություն չէր. Թեեւ մենք որպես կանոն դասական երաժշտություն ենք կատարում, այս անգամ որոշեցինք հայ ունկնդրին ներկայանալ տանգոյի կատարումներով, ինչը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից»,- ասել է Ալիսիա Թերզյանը: «Մենք ուրախ էինք համագործակցել Կոնվերս Բանկի հետ այս նախաձեռնությունում՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով ժամանակակից երաժշտություն միջազգային բեմերում հայտնի երաժիշտների կատարմամբ: Հուսով ենք, համագործակցության շրջանակներում առաջիկայում հայ ունկնդրին կկարողանանք ներկայանալ այլ նախաձեռնություններով եւս»,- ասել է համերգի համակազմակերպիչ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:«Էնկուենտրոս խմբի համերգները հայ հանդիսատեսին ժամանակակից երաժշտությանը հաղորդակից դարձնելու եւս մեկ հնարավորություն էր: Տոն, որին այս տարի մենք կարողացանք հաղորդակից դարձնել նաեւ մարզերի բնակիչներին՝ աջակցելով Էնկուենտրոս խմբի ապրիլի 18-ի համերգին մարզերի բնակիչների՝ այդ թվում Գյումրու եւ Վանաձորի Հայորդաց տների սաների ներկայությանը»,- ասել է Կոնվերս Բանկի գործառնական տնօրեն Գոհար Հարությունյանը՝ հավելելով, որ համերգների մուտք եղել է անվճար՝ հրավիրատոմսերով: Tweet Դիտում՝ 7728