ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքի պայմանները երիտասարդ ընտանիքների համար

18.04.2019 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #հիփոթեք
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման նոր՝ բարելավված պայմաններով:

Բանկում նշել են, որ այժմ բնակարան գնելը Երեւանում եւ մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.

- Նվազագույն կանխավճարի չափը իջեցվել է մինչեւ 7,5%:

- Հանվել է ամուսիններից յուրաքանչյուրի տարիքի նկատմամբ սահմանված պահանջը ու սահմանվել է միայն ամուսինների ընդհանուր տարիքային պահանջ՝ 70 տարի:

- Վարկի առավելագույն գումարը սահմանվել է 22 500 000 դրամ, ինչը 5 մլն դրամով ավել է, քան նախկինում, իսկ նորակառույց բնակարանի գնման դեպքում վարկի առավելագույն գումարն ավելացել է մինչեւ 27 750 000 դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին հետեւյալ պայմաններով.

- Բնակարան ձեռք բերելու հնարավորություն ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից,

- Վարկի ժամկետ՝ մինչեւ 30 տարի,

- Անվանական տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք՝ 6%-ից սկսած).
* Երեւանում բնակարան ձեռք բերելու դեպքում՝ սկսած 5,5%-ից,
* մարզերում բնակարան գնելիս՝ սկսած 3,5%-ից,
* նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու դեպքում՝ 7,5%:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը, կատարելագործելով հիփոթեքային վարկավորման պայմանները, մշտապես աջակցում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության բարձրացմանը ու հիփոթեքային շուկայի զարգացմանը»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 7149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW