Evocabank-ը բարելավել է «Բնակարան երիտասարդներին» ծրագրով հիփոթեքի պայմանները
15.04.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank

Ծրագրի շրջանակում ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 70-ը, իսկ ամուսիններից յուրաքանչյուրի տարիքն արդեն կարող է գերազանցել 35-ը:
Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 6,8%, որից՝
- Երեւանում սուբսիդավորվում է 2%-ը եւ կազմում 4,8%
- Մարզերում՝ 4%-ը եւ կազմում 2,8%
Վարկի մարման առավելագույն ժամկետը 15 տարի է:
«Համոզված ենք՝ այս բարելավումը մեծ դրական արձագանք կունենա: Այն հնարավորություն կտա բազմաթիվ ընտանիքներին ներգրավվելու ծրագրին ու ձեռք բերելու բնակարան հարմար պայմաններով: Նշեմ նաեւ, որ բանկի սեփական միջոցներով հիփոթեքային վարկերը տրամադրվում են 0% կանխավճարով՝ լրացուցիչ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում»,- նշել է Evocabank-ի մանրածախ գործառնությունների Վարչության պետ Սերգեյ Գասպարյանը.
«Բնակարան երիտասարդներին» ծրագրով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը մինչեւ սուբսիդավորումը կազմում է 7,2%` 6,8% անվանական տոկոսադրույքի դեպքում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: