Կաթիլային ոռոգման եւ անձրեւացման համակարգերի ներդրման համար ՀՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրա¬վաբանական անձանց։Գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ պետական սուբսիդավորման արդյունքում վարկը կտրամադրվի 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։«Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0%-ով»,- հայտնում է նախարարությունը։ Մյուս տարբերակով՝պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16%, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը։Սուբսիդավորվող վարկ ստանալու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, իսկ ծախսերի փոխհատուցման տարբերակից օգտվելու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն։ Tweet Դիտում՝ 2431