Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի եւ Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջեւ 2019-2021 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը»:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ փաստաթուղթը ստորագրել են նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը եւ Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։Ծրագիրը միտված է ամրապնդել կապերը երկու պետությունների ժողովուրդների միջեւ եւ նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը եւ զբոսաշրջային ներուժի աճին։2019-2021 թթ. համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է՝- Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը,- հայաստանյան եւ ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատումը,- զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների եւ լրագրողների փոխանակումը,- երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ զբոսաշրջային եւ հյուրընկալության ոլորտի կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության եւ փորձագետների փոխանակումը,- երկու պետությունների զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացումը եւ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը,- զբոսաշրջության ոլորտում ներդրումներ իրականացնող հայաստանյան եւ ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացումը:Պայմանավորվածություն է նաեւ ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։ Tweet Դիտում՝ 1081