Այսօր Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից դեպի Գյումրի է մեկնել արագընթաց էլեկտրագնացքը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան անձիք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, որը «Հարավկովկասյան երկաթուղու» հյուրերի հետ միասին ուղեւորվել է նոր էլեկտրագնացքով եւ ուսումնասիրել դրա բոլոր հնարավորություններն ու հարմարությունները: Բացի այդ, ՀՀ վարչապետը եւ միջոցառման բոլոր մասնակիցներն այցելել են Գյումրիի լոկոմոտիվային դեպո:«ՎՏԲ-Հայաստան Բանկը ծավալել է երկարաժամկետ եւ հաջողակ համագործակցություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ: Բանկը ՀԿԵ-ի ֆինանսական գործընկերն է ՀՀ-ում: Բանկն իրականացրել է ՀԿԵ-ի առաջին էլեկտրագնացքի բրենդինգը՝ Երեւան-Գյումրի-Երեւան երթուղով, որը գործում է էքսպրես ձեւաչափով:Բացի այդ, 2018թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը Երեւանի երկաթուղային կայարանի շենքում, որի հարմարավետության շնորհիվ երկաթուղային կայարանի եւ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի ուղեւորները հնարավորություն ունեն օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջարկած բոլոր ծառայություններից ու պրոդուկտներից»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7004