«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է

05.04.2019 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սպայկա» #Դավիթ Ղազարյան
Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Այս տեղեկությունը Aysor.am-ին հաստատել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նաեւ հաստատել է, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը ընկերությունում ստուգումներ է անցկացրել:

Նշենք, որ 2019թ. մարտի 26-ին բացվել էր «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


2018 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հայտնել էր, որ «Սպայկա»-ն բյուջե չի վճարել ավելի քան 2 մլրդ դրամ:

2019թ. սեպտեմբերին ՊԵԿ-ը հայտնել էր, որ «Սպայկա»-ի կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները եւ քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Դիտում՝ 10438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW