Նորաբաց պանրի գործարանի արտադրությունը տարեկան 2000 տոննա կկազմի
26.03.2019 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն













Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ծանոթացել է $15 մլն արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
Արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ամբողջ տեսականին:
«Սամբիել» ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրներում:
Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ:
Երկրորդ փուլում այս գործարանի հարեւանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը՝ կիսաչոր եւ չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ:
Այդ փուլում ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ $30 մլն, իսկ գործարանի արտադրողականությունը դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազ. տոննայով:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: