Կոնվերս Բանկը գործարկում է #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիան

03.04.2019 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Visa ##ՎիզաԴեպիԵվրոպա
Կոնվերս Բանկը, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, հայտարարում է լոյալության հերթական ծրագրի՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի մեկնարկի մասին:

«Այս աննախադեպ ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ Visa վճարային քարտերով, կուտակել «աստղեր» եւ մասնակցել դեպի եվրոպական 10 քաղաք՝ Փարիզ, Բարսելոնա, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ, Վիեննա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին, 10 ուղեգրի (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար) խաղարկությանը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է Visa վճարային քարտերով կատարել առնվազն 200 000 դրամի անկանխիկ գնում՝ POS-տերմինալների միջոցով, հավաքել առավելագույն քանակով «աստղեր» եւ մասնակցել վիճակահանությանը»,- ասել են Կոնվերս Բանկում:

Եվրոպա ուղեգրերը նախատեսված են առավելագույն հանրագումարային քանակով «աստղեր» կուտակած 10 անձանց համար, որոնք եւ ամփոփիչ միջոցառման ընթացքում վիճակահանությամբ կընտրեն ճամփորդական իրենց ուղղությունը:

Բանկում հավելել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում Visa վճարային քարտերից, սակայն ակցիային մասնակցելու ցանկություն ունեն, կարող են այդ քարտատեսակը Կոնվերս Բանկում ձեռք բերել 50%-ով զեղչված սակագնով:

Բանկում ընդգծել են, որ սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից իրականացվող 5-րդ լոյալության ակցիան է: Հաճախորդների խրախուսման նպատակով՝ տարեսկզբից բանկն իրականացրել է երկու քեշբեք ակցիա՝ նվիրված Սիրահարների տոնին եւ Կանանց տոներին: Woman’s քարտապանների համար ներկայում ընթացող խրախուսման ակցիայի շրջանակում խաղարկվում է 3 ուղեգիր (յուրաքանչյուրը՝ նախատեսված երկու անձի համար) Շրի Լանկա: Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն մասնակցելու նաեւ Փարիզ՝ Դիսնեյ Լենդ ընտանեկան ուղեգրի (4 անձ) խաղարկությանը, որը կազմակերպվելու է Mastercard վճարային համակարգի կողմից:

Ակցիայի մանրամասները, «աստղերի» հաշվարկման կարգը եւ ուղեգրի ծածկույթը կարող եք գտնել այս հղումով:
Դիտում՝ 9355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW