Վերաբացվել է Արդշինբանկի «Արաբկիր» մասնաճյուղը

29.03.2019 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #մասնաճյուղ
Արդշինբանկը տեղեկացնում է, որ այսօր ք. Երեւան, Կոմիտասի 41 հասցեում վերաբացվել է «Արաբկիր» մասնաճյուղը՝ «վերանորոգված, տեխնիկապես հագեցած նոր հնարավորություններով եւ ժամանակակից լուծումներով»:

«Մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ եւ համալիր բանկային ծառայություններ մատուցելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

«Արաբկիր» մասնաճյուղն Արդշինբանկի երրորդ մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Բանկի գործունեության առաջնահերթություններից է ինչպես տարածաշրջանային ցանցի ընդլայնումը, այնպես էլ գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը: Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է եւս 8 մասնաճյուղի վերաբացում:

Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45-ը, ինչպես նաեւ շաբաթ օրերին՝ 10:00-14:00-ը: Ընդ որում, հաճախորդները կարող են այցելել մասնաճյուղ իրենց նախընտրած օրը եւ ժամին՝ նախապես ամրագրելով հերթը բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով:

«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 2564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW