Տնտեսագիտական համալսարանն ու IdeA-ն կհամագործակցեն

21.03.2019 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Հայրապետյան #Տնտեսագիտական համալսարան #IdeA
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։

«Սա մեզ համար շատ կարեւոր միջոցառում է, որովհետեւ IDeA հիմնադրամը մեծ կշիռ եւ դերակատարում ունեցող կառույց է, եւ ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր հեռանկարներ կբացի թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսների համար»,- հայտարարել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյանը նաեւ հույս է հայտնել, որ այս համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն։

IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանն էլ կարեւորել է տնտեսագետների դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում:

«Մեծ նախագծերի, ծրագրերի իրականացումն ու դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ծրագրերի փորձառու ղեկավարների, այլ բարձրակարգ տնտեսագետների մասնակցությամբ: Այս համագործակցությունը կարեւոր է, եւ մենք վստահ ենք, որ խելացի տնտեսագետներն են կառուցելու Հայաստանի ապագան»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:

Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, թեմատիկ սեմինարների, դատախաղերի եւ գիտագործնական միջոցառումների կազմակերպում, փոխայցելություններ, ուսանողների ընդգրկում հիմնադրամի տարբեր ձեռնարկներում, ծրագրերում եւ մի շարք այլ միջոցառումներ:
Դիտում՝ 7907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW