Արդշինբանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ»:Բանկում նշել են, որ «Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է հատուկ հետազոտության արդյունքում բանկի գործունեությունը բնութագրող հետեւյալ ցուցանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերություններ, տարածաշրջանում լայն աշխարհագրություն, նոր բիզնես ուղղությունների զարգացում եւ նորարար բանկային ծառայություններ:«Global Finance-ի կողմից բանկն այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այս մրցանակը խոսում է բանկի զարգացման ճիշտ վեկտորի մասին, դրա հուսալիության, կայունության եւ արդյունավետ գործունեության մասին»,- նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:Ինչպես նշված է Global Finance-ի հաղորդագրությունում, այս տարվա հաղթողներն այն բանկերն են, որոնք բացահայտել են իրենց հաճախորդների կարիքները շուկայական բարդ պայմաններում եւ հասել են զգալի արդյունքների՝ հիմք դնելով ապագա հաջողությունների համար:Global Finance ամսագրի կողմից 2019թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Commerzbank-ը (Գերմանիա), Lloyds Bank-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) եւ այլ առաջատար բանկեր: Global Finance ամսագրի կողմից «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 13539