ՀԲ-ն կօժանդակի Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին

15.03.2019 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ՀԲ #Սիրիլ Մյուլլեր
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասել է, որ Համաշխարհային բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ այս մասին Արթուր Ջավադյան նշել է ՀԲ նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի եւ տնտեսական կարողությունների հզորացման հարցերը:

ԿԲ նախագահն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման եւ տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին, շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարեւոր քայլերից են: Այս առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին են վկայում վերջիններիս կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը:

Նա հույս է հայտնել, որ բանկը կարգավորման եւ մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:

Սիրիլ Մյուլլերը նույնպես բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ առանձնահատուկ ընդգծելով ԿԲ եւ ՀԲ երկարատեւ արդյունավետ գործընկերության փաստը:

Նա փոխանցել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին:
Դիտում՝ 2213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW