«Առեւտրային գործընթացները չպետք է փոխկապակցենք սոցիալական ապահովության հետ»

15.03.2019 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #սպառողների իրավունք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է կառավարության համար։

«Մենք չպետք է առեւտրային գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության խնդրի հետ», - հայտարարել է վարչապետը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովում։

«Եթե մենք փողոցներում, մայթերին մսի առեւտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, ապա դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարեւորագույն խնդիրը չափանիշների բարձրացումն է:

«Մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում»,- նկատել է վարչապետը:
Դիտում՝ 1635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW