«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայկական 8 արտադրող մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում է MosShoes 2019 միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ եւ այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 մլն դրամի արտահանման պատվերներ են կնքել։ 10.09.2018 | 15:01 Հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են Mosshoes 2018-ին Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ եւ աքսեսուարներ արտադրող 2 ընկերություններ եւ կաշվի վերամշակման գործարանը: 18.02.2019 | 11:44 Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ եւ ՌԴ MosShoes-ը կաշվե արտադրանքի ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում։ Այն անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է շուրջ 12 000 խոշոր գնորդի ու ոլորտի մասնագետի։ Tweet Դիտում՝ 6144