«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ Ռուսաստանում պայուսակների արտադրությամբ զբաղվող Elmasta ֆաբրիկայի եւ հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանում կարտադրվեն կաշվե պայուսակներ։ «Բիզնես Արմենիայում» նշել են, որ հայկական ընկերություններին արտապատվիրված մոդելները, Made in Armenia մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ եւ Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։«Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX եւ այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։Elmasta ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ Բիզնես Արմենիայի աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու եւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։Elmasta կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը եւ «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինեւսկայան «Բիզնես Արմենիայի» մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր եւ պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» եւ «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ։ Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն եւ զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։ Tweet Դիտում՝ 5326