Հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են Mosshoes 2018-ին

10.09.2018 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mosshoes #Բիզնես Արմենիա
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 6 արտադրողներ սեպտեմբերի 10-13-ը Մոսկվայում կմասնակցեն կոշիկի եւ կաշվե իրերի արտադրության Mosshoes 2018 միջազգային ցուցահանդեսին։

«Բիզնես Արմենիա»-ի փոխանցմամբ՝ հայկական արտադրանքը ներկայացված է միջինից բարձր դասում եւ ներառում է «Սիմոնա», «Բաբիննի», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Սերաբիան» ապրանքանիշերը։

«Հայաստանյան կոշիկի արտադրությունը վերջին տարիներին ակնհայտորեն բարելավել է որակն ու դիզայնը՝ միջազգային շուկայում դառնալով ավելի մրցունակ։ Իսկ ցուցահանդեսում մեր կայուն տեղը շատ մեծ հնարավորություն է տալիս թուրքական արտադրանքի վրա կենտրոնացած սպառողական զանգվածը հայկական արտադրանքի կողմն ուղղորդելու համար»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։


Ցուցահանդեսին ներկայացված է 600 ընկերություն աշխարհի 30 երկրից։ Ակնկալվում է 12 000 մասնագետի, դիստրիբյուտորի, խոշոր գնորդի այցելություն։

Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։
Դիտում՝ 5178

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW