Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 8 ձեռնարկություն մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է Mosshoes 2018 կոշիկի եւ կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։ Հիմնադրամում նշել են, որ ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» եւ «Բեբետա» ապրանքանիշերը։ Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական եւ փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ եւ այլ արտադրատեսակներ։ 06.09.2017 | 12:29 300 մլն դրամի արտահանման պատվեր՝ կոշիկի արտադրության ոլորտում «Mosshoes-ը Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետեւելու միջազգային միտումներին եւ, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է Զարգացման հիմնադրամի Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։ Նախորդ տարի գարնանը եւ աշնանը կայացած Mosshoes էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել էր շուրջ 682 մլն դրամի արտահանման պայմանագրեր։ Mosshoes միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին եւ խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։ Tweet Դիտում՝ 7693