Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը եւ Լիդիան ընկերությունը կշարունակեն քննարկումները՝ լուծում գտնելու նպատակով:Դեսպանությունն այդ մասին հայտնել է՝ Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր ձեռնարկություն Lydian UK Corporation Limited-ը հայտարարել է Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին: 11.03.2019 | 16:57 Լիդիանը հայտնել է ՀՀ-ի հետ վեճերի առկայության մասին «Լիդիան Ինթերնեյշնլը տեղեկացրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) շրջանակում վեճերի առկայության մասին:Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ Ամուլսարի նախագծին վերաբերող չլուծված խնդիրը հանգեցրել է այս որոշման եւ հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը եւ Լիդիան ընկերությունը կշարունակեն իրենց քննարկումները՝ լուծում գտնելու նպատակով», - Banks.am-ին ասել են Մեծ Բրիտանիայի դեսպանությունում: Tweet Դիտում՝ 6439