Լիդիանը հայտնել է ՀՀ-ի հետ վեճերի առկայության մասին

11.03.2019 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան #Ամուլսար
Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպությունները՝ Lydian UK Corporation Limited-ը եւ Lydian Canada Ventures Corporation-ը, այսօր հայտարարել են Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին:

Մասնավորապես, ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) եւ Կանադայի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակում վեճերի առկայության մասին:

«Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց:

Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու եւ արագ լուծումներ տալու հնարավորությունները:

Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան եւ կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որեւէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը»,- ասված է հայտարարությունում:
Դիտում՝ 5649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW