Այսօր վերաբացվել է Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝Գայի 7 հասցեում:Բանկում նշել են, որ այն տեղակայված է արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: «Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45-ը, ինչպես նաեւ շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը: «Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 1819