ԱԻՆ-ը IDBank-ում ցուցադրական վարժանք է անցկացրել

01.03.2019 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԻՆ #IDBank
ՀՀ ԱԻՆ աշխատակիցները այսօր IDBank-ում ցուցադրական մարտավարական վարժանք են անցկացրել՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Վարժանքի սցենարի համաձայն, հակառակորդի կողմից օդային հարձակման սպառնալիք կար:

Հատուկ ազդանշանից հետո բանկի աշխատակիցներին տարհանել են նկուղային տարածք, որից հետո ԱԻՆ աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարել:

Վարժանքը գլխավորում էին Քաղաքացիական պաշտպանության/բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ/ անվտանգության ծառայության պետ Վահագն Մուրադյանը եւ ԱԻՆ աշխատակիցները:

«IDBank- ը, կարեւորելով իր աշխատակիցների անվտանգությունը, որոշեց ԱԻՆ հետ համատեղ իրականացնել այդ զորավարժությունը, որի նպատակն է
աշխատակազմին ծանոթացնել ճգնաժամային իրավիճակներում վարքի սկզբունքներին եւ հմտություններին», - ասել է Մհեր Աբրահամյանը:
Դիտում՝ 9170

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW