ՀՀ առեւտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման արդյունքում, գործընթացի մեկնարկային փուլից մինչ այս պահը, շուրջ 19 000 ֆիզիական անձանց մասով ներվել են ավելի քան 9,5 մլրդ դրամի չափով պարտավորություններ: Հայաստանի բանկերի միությունում նշել են, որ «ՀՀ Կառավարության ընձեռած հնարավորության շրջանակում բանկերի կողմից իրականացված այս նախաձեռնությունը մեր քաղաքացիների համար ունեցել է իր նշանակալի եւ բարերար ազդեցությունը»: 14.06.2018 | 09:42 Ֆիննախը պարզաբանում է անհուսալի վարկերի տույժերի ներման գործընթացը «Այս ամենով հանդերձ պետք է հավելել նաեւ, որ տույժ-տուգանքների ներման ասպարեզում բանկերը սովորաբար ցուցաբերում են անհատական մոտեցումներ, իսկ զանգվածային բնույթ կրող այս գործընթացի իրականացումն ուներ բացառիկ իրավիճակային հիմնավորում եւ օրենսդրական տվյալ դրույթի կիրառումը սահմանվեց որոշակի ժամանակահատվածի համար. ուստի, այսուհետ ազգաբնակչությունը պետք է առաջնորդվի վարկային ծառայություններից բարեխղճորեն օգտվելու եւ բացառապես նախատեսված ժամկետներում վճարումներ կատարելու սկզբունքերով»,- ասված է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2000