Gx2-ը թվային լուծումների ու ներդրումների «խաչմերուկում» նախագիծ կգործարկի

21.02.2019 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Gx2 #Գագիկ Զաքարյան
Gx2-ը շուտով կավարտի նոր նախագծի մշակումը, որը կլինի թվային լուծումների ու ներդրումների «խաչմերուկում»:

Այս մասին Private Banking and Wealth Management հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Gx2 ներդրումային-ֆինանսական խմբի համասեփականատեր Գագիկ Զաքարյանը:

«Մենք այս ոլորտում մեզ շատ վստահ ենք զգում եւ կարող ենք առաջարկել ակտիվների կառավարման ավելի քան 20-ամյա փորձ, ինչպես նաեւ տեխնոլոգիական ծառայություն: Մոտ ապագայում կավարտենք նախագծի մշակումը. այն նոր անկախ մարքեթփլեյս է (marketplace), որի մշակմամբ զբաղվում է մեր խմբի ՏՏ ստորաբաժանումը՝ Protobase Laboratories ընկերությունը: Այն կլինի բաց հարթակ, որը կառաջարկի շուկայի բոլոր խաղացողների ֆինանսական պրոդուկտներն ու ծառայությունները: Ընդ որում, խոսքը ոչ միայն ֆինանսական պրոդուկտների մասին է, այլեւ, օրինակ, արվեստի գործերում, անշարժ գույքում, բիզնես նախագծերում կատարվող ներդրումների մասին: Այս ամենը մեր հաճախորդներին արդեն հասանելի կլինի շատ շուտով»,- ասել է Գագիկ Զաքարյանը:
Դիտում՝ 5943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW