Արսեն Միքայելյանը նշանակվել է Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ

21.02.2019 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արսեն Միքայելյան #Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանն այսօր նշանակվել է Հայբիզնեսբանկի Խորհրդի նախագահ:

«Բանկի միակ բաժնետեր Վիտալի Գրիգորյանցը բարձր է գնահատում Արսեն Միքայելյանի՝ 2013 թվականից մինչ օրս բանկի Վարչության նախագահի պաշտոնում կատարած անձնվեր եւ բարեխիղճ աշխատանքը, նրա ներդրումը բանկի կայունացման, զարգացման եւ հուսալիության գործում, ինչի արդյունքում 19.02.2019թ. բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ Արսեն Միքայելյանը դարձել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 5% բաժնետեր:

Արսեն Միքայելյանի պաշտոնավարման տարիներին բանկն ահռելի տեմպերով բարձրացել է հայաստանյան բանկերի ռեյտինգային սանդղակով եւ շատ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ նոր հաճախորդների ներգրավման, սպասարկման որակի բարձրացման, փոխշահավետ կորպորատիվ համագործակցության, ավանդների ներգրավման ծավալների աճի, մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ նոր աշխատատեղերի ստեղծման, զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Հայբիզնեսբանկում տեղեկացրել են նաեւ, որ բանկի Վարչության նոր նախագահ է նշանակվել Արտավազդ Սարգսյանը:
Դիտում՝ 8770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW