Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելլինկն այսօր Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն ու ԿԲ-ն լի են վճռականությամբ հանրապետությունը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Նուտ Վելլինկն ասել է, որ երկրում ստեղծված են անհրաժեշտ պայմանները` “շատ լավ” տնտեսական ցուցանիշներ, տարածաշրջանի հարեւանների հետ համեմատ ծացր գնաճ ու բյուջեի ոչ մեծ դեֆիցիտ, ինչպես նաեւ կայուն զարգացող բանկային համակարգ: “Դուք անում եք ավելին, քան ես գիտեի նախքան Հայաստան այցելելը”, - ընդգծել է Նիդերլանդների Բանկի ղեկավարը: Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դարձնելու հայեցակարգի հիմնական սկզբունքների քննարկումն ենթադրում է այնպիսի ֆինանսական ծառայությունների եւ ապրանքատեսակների մատուցում, որոնք հետաքրքիր կլինեն նաեւ հարեւանների համար: Երեւան կատարած այցի շրջանակներում Նուտ Վելլինկը հանդիպել է Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ, դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ ուսանողների առջեւ, հանդիպում է անցկացրել “Հայփոստ” ընկերության ղեկավարության հետ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5445